Բացել լրահոսը Փակել լրահոսը
78487251_571166233709914_2204810307371532288_n
A A
Քաղաքականություն

Նույնն է, ինչ Մանե Թանդիլյանն իմ դեմ ցուցմունք տա, ես բողոքեմ Նիկոլից․ Մարուքյանը՝ ՀՀԿ-ի ու Սերգո Կարապետյանի մասին (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործում քաղաքական հետապնդման տարրեր տեսնելու համար պետք է հանգամանքներ լինեն։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ի՞նչ էին Հանրապետականները երեկ Ֆեյսբուքում ասում՝ այ Սերգո Կարապետյանը՝ իրենց նախարարը էլի, ցուցմունք տվեց Սերժ Սարգսյանի դեմ, և դուք կտեսնեք, քննադատություն իշխանության հասցեին և որ քաղաքական հետապնդում է։ Դա նույնն է, որ ասենք՝ Մանե Թանդիլյանն իմ դեմ ցուցմունք տա, ես բողոքեմ Նիկոլից, տրամաբանությունը ո՞րն է, դուք՝ ձեր նախարարը, եթե նման դեպք է եղել է, և ձեր նախարարը գործով անցնում է ու ցուցմունք է տվել։ Ավելին՝ իրենք երկար ժամանակ պնդում էին, որ Սերժ Սարգսյանը պետք է կալանավորվի, բայց չի կալանավորվել»,- նկատեց Էդմոն Մարուքյանը։

Իշխանության կողմից Սերժ Սարգսյանին լռեցնելու հնարավոր փորձին անդրադառնալով՝ Էդմոն Մարուքյանն այսպես արձագանքեց․

«Սերժ Սարգսյանը լուռ է եղել և միշտ ասել է, որ ժամանակը կգա, կխոսի, հետևաբար ի՞նչն են լռեցրել»,- նկատեց պարոն Մարուքյանը։

Լրագրողները հիշեցրեցին, որ Սերժ Սարգսյանը Զագրեբում՝ Եվրոպական ժողովական կուսակցության համագումարին խոսել է, ի պատասխան՝ ԼՀԿ ղեկավարն ասաց․

«Զագրեբի ելույթը հենց կարող է դիտարկվել այս գործի շրջանակում, իմացել են, որ քրեական գործ է քննվում, ակտվություն են ցուցաբերել, որ հետո ասեն՝ քաղաքական հետապնդում է։ Մենք հետևելեու ենք քրեական գործի ընթացքին, և եթե խնդիր լինի, դրա մասին կբարձրաձայնենք»։

Հարցին, թե Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը համարժե՞ք է ընդդիմադիրների կողմից տարիներ շարունակ նրան ուղղված մեղադրանքներին, Էդմոն Մարուքյանն ասաց․

«Ես չեմ ուզում մտնել այդ դաշտ, թե տարիներ շարունակ ընդդիմադիրներն ինչ են ասել, մազութը լափելու մասին էլ են երկար տեքստեր ու բաներ ենք լսել, վերջում մազութը լափելու գործով որևէ մեկը չդատվեց, որովհետև ոչ մի բան չկա։ Հիմա կոնկրետ քրեական գործ է քննվում, եթե էլի կլինեն կամ չեն լինի, ի՞նչ ասեմ»։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: