Բացել լրահոսը Փակել լրահոսը
գնացք
A A
Պաշտոնական

Դեկտեմբերի 6, 7 և 8-ին կաշխատեն Երևան-Գյումրի-Երևան լրացուցիչ արագընթաց էլեկտրագնացքներ

Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ դեկտեմբերի 6, 7 և 8-ին նշանակվել են Երևան-Գյումրի-Երևան №102/103 արագընթաց էլեկտրագնացքների լրացուցիչ ուղերթներ: Նշված օրերին լրացուցիչ գնացքներ Երևանից կմեկնեն ժամը 10:30, Գյումրիից՝ 19:40: 

Այսպիսով, ուղևորների հարմարավետության համար սգո օրերին Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում կաշխատեն երկուական արագընթաց և երեքական սովորական էլեկտրագնացքներ: Երթևեկության կարգին կարելի է ծանոթանալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պաշտոնական կայքի՝ www.ukzhd.am, «Ուղևորատար գնացքների չվացուցակ» բաժնում:

 

ՀԿԵ