Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եկել են 2 մլրդ դոլարի ներդրում անելու, փոխանակ դա կարևորենք, ասում ենք՝ թագաժառանգը չէր․Պետրոսյան (տեսանյութ)

«Ի՞նչ կապ ունի՝ թագաժառանգ է եղել անունը, թագավորի տղա է եղել, այդ մարդիկ եկել են 2 մլրդ դոլարի ներդրում անելու, մենք փոխարենը կարևորենք՝ ինչի՞ համար են եկել, ասում ենք՝ նրա անունը թագաժառա՞նգ էր, թե՞ ինչ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան փոխանցած տեղեկությանը, թե Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը երբևէ չի այցելել Հայաստան։

«Այսօր իշխանությունը չի կարողանում 100 000 դոլարի ներդրում բերել, Ծառուկյանն իր անձնական հեղինակությամբ մարդ է բերում, որ 2 մլրդ դոլարի ներդրում անի, ու այդտեղ ամենակարևոր հարցն այն էր, թե թագաժառանգը շորտիկով է եղել, թե ջինսով։ Էդ ով որ դրես-կոդի անունը տալիս է, իրենց հաքածը նայեք»,- ասաց Գևորգ Պետրոսյանը և հավելեց․
«Ի վերջո էնպիսի հագուստ չէր, նա շորտիկով կամ պլավկիով չէր եկել քաղաքապետարան։ Անհարմարար է էլի, այսօր ես էլ փողկապ չեմ կապել, դա նշանակո՞ւմ է, որ այսօր ես պատգամավոր չեմ կամ ելույթի իրավունք չունե՞մ։ Ես հասկանում եմ՝ այդտեղ էթիկետի խնդիր կա, բայց մի մոռացեք, որ մենք պետք է հասկանանք, թե այդ մարդիկ ինչու են եկել։ Եվ հետո գիտեք ինչ, չեմ ուզում վիրավորել, բայց այնպես չէ, որ քաղաքապետն ամեն օր փողկապով և բոլոր կանոններով է գնում, պաշտոնական հանդիպումներ կան, որոնց քաղաքապետը ջինսով է գնում, բա դրա մասին ինչո՞ւ չեն հիշում»։

Գևորգ Պետրոսյանը խորհուրդ տվեց, որպեսզի հարգեն այն մարդկանց, որոնք իրենց հեղինակությամբ ցանկանում են երկրի համար լավ բան անել և ձևական պատճառաբանություններով նման տնտեսական նախաձեռնությունները չվիժեցնեն։

Մանրամասները՝ տեսանյութում։