Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Խելագարվելու բան է, ուզում ես պատուհանները բացես ու․․․․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Խելագարվելու բան է, ուզում ես պատուհանները բացես ու․․․․ Նիկոլ Փաշինյան

«Ամբողջ երկրում համատարած լցված ավտոմեքենաների, կուզովների և ժանգոտ բուտկաների պատմությունը  պետք է լուծենք։ Պետք է գնանք կոշտ միջոցների և ասենք, եթե ժանգոտ մեքենան շարունակում եք պահել,  պետք է տուրք վճարեք, հակառակ դեպքում, այս փոսից չենք դուրս գա»,- այսօր Կառավարության նիստի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը անդրադառնալով խնդրին  նշեց, որ երկու ամսվա ընթացքում կազմակերպություններին 3600 տոննա՝ բրիկետների ձևով ջարդոն է հանձնվել, որոնց 95 տոկոսը մեքենաներից ձևավորված ջարդոններն են, սակայն առկա են մի շարք խնդիրներ․

«Երեք օր առաջ Բալահովիտ համայնքում հանդիպեցի 8-ից 10 նման  մեքենայի մնացորդների, հետաքրքրվեցի և իմացա, որ 400 տոննա հավաքվել է 2 շաբաթվա ընթացքում , որոնք ևս 1100 մեքենաների ջարդոններ են։ Սակայն խնդիրն այն է, որ կազմակերպության ղեկավարը գնում է ասում՝ եկել եմ վճարելու և տանելու, ասում են՝ մերն է, չենք տալիս, մեզ պետք է։ Հիմա մտածում ենք, ինչպիսի՞ իրավակարգավորումներ առաջարկենք, որպեսզի,  օրենքի կարգավորման ուժով կարողանանք կարգավորել։ Կա գնորդ, բաց չի կարողանում հարաբերվել սեփականատերերի հետ»։

Նիկոլ Փաշինյանը միջամտելով նշեց․

«Արձագանքներ եմ ստացել, թե այս ձևով փաստորեն դուք պարտադրում եք, որ մետաղը ջրի գնով հանձնեն  Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող ընկերությանը։ Փաստորեն, որ այդ մետաղը 50 տարի ժանգոտում է և ոչ մեկին օգուտ չի բերել, ոչինչ, որ երեխեքը վրայից ընկել են նրանց  վիզուալ գեղագիտությունը փչացել է, ոչինչ։  Եվ գալիս է ներքաղաքական դավադրություն, փաստորեն հեղափոխությունը նրա համար էր, որ ժեշտի կտորները տանեն նպատակին ծառայեցնեն։ Խելագարվելու բան է, երբեմն այդպես են արձագանքում մեր կուսակցության անդամները, Աժ պատգամավորները, երբեմն ուզում ես պատուհանները բացես ու․․․․ դրա համար էլ անվտանգությունը այնպես է պատուհանները դասավորել, որ չեն բացվում, մեկ- երկու նման փորձից հետո հիմա էլ ցանց են ուզում դնեն (կատակում) է։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ևս արձագանքեց հարցին նշելով որ «Իմ քայլ»-ի պատգամավորները  քննարկում են անում և պետք է հասկանալ, որ դա գույք է և պետք է գույքահարկով հարկվի, շուտով խնդրին լուծում կտրվի։