Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի 2 շախմատիստ կմասնակցի արագ շախմատի Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի շախմատիստներ Գաբրիել Սարգսյանն ու Զավեն Անդրիասյանը կմասնակցեն Տալինում մեկնարկող արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի անհատական առաջնություններին:

Մրցաշարում հանդես գալու հայտ են ներկայացրել 32 երկրների 450 շախմատիստ, որոնցից 44-ը գրոսմայստեր են: Մրցանակային հիմնադրամը 30.100 եվրո է: Կպարգևատրվեն 1-20-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները:

Դեկտեմբերի 5-6-ին կանցկացվի արագ շախմատի առաջնությունը: Այսօր տեղի կունենան 1-7-րդ, վաղը՝ 8-13-րդ տուրերը: Գաբրիել Սարգսյանը մեկնարկային պարտիայում սպիտակներով կմրցի էստոնացի Մարտի Մեդարի հետ, իսկ Զավեն Անդրիասյանը նույն խաղաքարերով կհանդիպի ռուսաստանցի Վսևոլոդ Պոնոմարյովի հետ: