Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին (տեսանյութ)

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մանրամասներին տիրապետո՞ւմ է։

Նիկոլ Փաշինյանը նախ ասաց, որ գիտի այն, ինչ հրապարակել է Հատուկ Քննչական ծառայությունը, ապա հավելեց․

«Հրապարակված է, որ գործը կապ ունի վառելիքի սուբսիդավորման ծրագրի հետ։ Մենք նոր այս լուրը կարդալով պարոն Ավինյանի հետ հիշեցինք, որ մեր Կառավարությունն այդ ծրագիրը փակել է, համարելով, որ դա կոռուպցիոն ծրագիր է և գյուղացիներին ոչ մի բան չի տալիս։ Մեզ ահագին քննադատեցին, որ գյուղացիները շահերը հաշվիչ չենք առնում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց․

«Ըստ մեղադրանքի նյութերի՝ Սերժ Սարգսյանը պետական մարմնին հանձնարարում է, որ դիզվառելիքը գնեն ոչ թե այն ընկերությունից, որն էժան է առաջարկում, այլ այն ընկերությունից, որի անունը համոզված եմ ոչ մեկիդ ոչ մի բան չի ասի՝ այդ ընկերության անունը «Ֆլեշ» է»։