Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Դատարանը բավարարեց Գեւորգ Կոստանյանին կալանավորելու միջնորդությունը (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարկվում է նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կալանավորման վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։

Կոստանյանի փաստաբան Համբարձում Մելիք-Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանը բավարարեց ՀՔԾ քննիչ Հրաչ Մուշեղյանի՝ Կոստանյանին կալանավորելու միջնորդությունը։

Փաստաբանն ասաց, որ արագորեն վերաքննիչ բողոք են ներկայացնելու։ 
 
Նշենք, որ նոյեմբերի 28-ին Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նա որպես մեղադրյալ ներգրավվել է «Մարտի 1»-ի գործով։ Նախկին դատախազը պայմանագրային հիմունքներով դասավանրում է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազության համալսարանում։ 
 

Կոստանյանի վերադառնալու հետ կապված փաստաբանն ասաց, որ ՌԴ Գլխավոր դատախազության համալսարանի ռեկտորի հետ պետք է համաձայնեցնել. «Եվ այդպես էլ արել է։ Դասաժամերն արագացրել է, որ ավելի շուտ գա ներկայանա»։

Մելիք-Սարգսյանն ասաց, որ Կոստանյանն արդեն հարցաքննվել է և նրա հարցաքննությունից անցել է շուրջ մեկ տարի, Կոստանյանի հետ որևէ քննչական, դատավարական գործողություն չի կատարվել։ «Այս ամեն ինչը սկսվել է կատարվել այն ժամանակ, երբ Կոստանյանը գնացել է աշխատանքի՝ ՌԴ-ում դասավանդելու», - շարունակեց նա։
 
Փաստաբանն ընդգծեց, որ Կոստանյանի դեմ որևէ ցուցմունք չկա։
 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել, որում նշվել էր նաև Գևորգ Կոստանյանի և նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի անունները։