Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Կա անձ, որին հեսա մեղադրանք է առաջադրվելու և հավանակություն կա, որ ինքը այդ պահին Հայաստանում չի լինի»․ Փաշինյան (տեսանյութ)

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանին հետաքրքրում էր, թե նախկին պաշտոնյաներից մի քանիսը, որոնք Մարտի 1-ի գործով ներգրավված են որպես մեղադրյալներ, բայց այսօր Հայաստանում չեն և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարված։

«Այս պրակտիկայի հետ ի՞նչ մոտեցում ունեք»,- ասաց պատգամավորը։ Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ այս հարցը 2 եզր ունի՝ օրինականությունն ու արդարությունն է։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ամիսներ առաջ Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը իմանալով, որ իրեն մեղադրանք է առաջադրվելու երկիրը լքեց։

«Մեղադրանք էր հնչում, որ ինչո՞ւ ինքը գնաց, բայց այդ օբյեկտիվ մեղադրանքը քաղաքական էր, իրավական չէր, որովհետև եթե իրավապահները մարմինները թույլ չտային գնալ, նա ԱԺ պատգամավոր՝ անձեռնմխելիության իրավունքից օգտվող, լինելու էր ապօրինություն»,- հիշեցրեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև հավելեց․ «Կա անձ, որը ենթադրում ենք, որ ինքն էլ գիտի, որ հեսա իրեն մեղադրանք է առաջադրվելու և մեծ հավանակություն կա, որ մեղադրանք առաջադրելու պահին ինքը Հայաստանում չի լինի։ Երեկ ես այդ հարցը տալիս էի, կարո՞ղ ենք արգելել, որ ինքը ՀՀ-ից դուրս չգա և ինձ ասացին, որ եթե մեր սկզբունքը օրինականությունն է, օրենքով մենք նման բան չենք կարող անել»,-ասաց վարչապետը։

Անդրադառնալով երկիրը լքողներին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բարդ թեմա է, այդ ուղղությամբ կաշխաետեն։ «Մի մասին կհաջողվի վերադարձնել, մյուս մասին չի հաջողվի վերադարձնել, բայց ամենակարևորն այն է, որ իրավական տեսակետից և հռչակված սկզբունքերի տեսակետից պետք է լինենք մաքսիմալ անաղարտ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։