Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Անտրամաբանական կլինի որևէ օգնություն մերժելը․ Նիկոլ Փաշինյանը՝ աղբատար մեքենաների մասին (տեսանյութ)

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հետաքրքրվեց գործադիրի ղեկավարից, թե արդյոք մտահոգվելու առիթ և կոռուպցիոն դրսևորում կա՞, որ Երևան քաղաքին աղբատար մեքենաներ են նվիրաբերել մասնավոր ընկերությունները։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը օրինակով բացատրեց իրողությունը։

«Երբ որ քաղաքում բնական աղետ է, և ինչ-որ մեկն առաջարկում է էդ աղետի դեպքում աջակցություն ցուցաբերել, շատ անտրամաբանական կլինի, որ որևէ օգնություն մերժվի»։

Վարչապետն, անդրադառնալով շինթույլտվություններին, ընդգծեց, որ միշտ կա սուբյեկտիվության գործոն։

«Օրինակ՝ մարդը գալիս է, ասում՝ ուզում է այստեղ 20 հարկանի շենք կառուցել, բայց քաղաքապետարանը մտածում է, որ պետք է 10 հարկանի լինի, բայց սկզբունքորեն արգելք չկա, որ շենքը լինի 20 հարկանի, բայց քաղաքապետարանն ասում է, որ՝ կարող եմ 10 հարկանի շենքի թույտվություն տալ, որովհետև այս տարածքի կոյուղին, աղբահանությունը, էլեկտրականությունը, նախատեսված է այդ կարգի ինֆրաստրուկտուրայով, եթե դուք նախատեսվածից ավել կառուցեք այդտեղ քաղաքապետարանը պետք է ծախս անի՝ կոյուղին փոխի, էլեկտրականությունը փոխի, ջրագծերը փոխի և այլն։ Եվ կառուցապատողն ասում է՝ ես իմ հաշվին փող կծախսեմ ու այդ ինֆրաստրուկտուրան կփոխեմ, որպեսզի քաղաքապետարանի վրա ավելորդ ծանրաբեռնվածություն չլինի։ Եվ հիմա այստեղ շատ տրամաբանական վիճակ է, այստեղ բազմակողմ շահերի բախում կա՝ մի կողմից քաղաքը շահագրգռված չէ, բայց մյուս կողմից ասում ենք՝ ներդրումներ լինեն։ Եվ այս շղթայի մեջ կարող են լինել որոշ պայմանավորվածություններ, ուրիշ բան, որ մեր տեսակետն այն է, որ մենք փորձում ենք այդ ամենը դե յուրե ձևակերպել, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը մենք կարողանանք կառավարել, որ առաջնային լինի հանրային շահերը, և ոչ թե ինչ-որ մարդկանց շահերը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։