Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Իմ երեխու սպանողին գտեք, բերեք, տեսնեմ՝ պատճառն ի՞նչ է. մահացած զինվորի մայր (տեսանյութ)

Դեկտեմբերի 2-ին՝ ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացած պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի ծնողներն ու հարազատներն այսօր Ազգային ժողովի դարպասների դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։

Նրանք պնդում են, որ Արթուր Աջամյանին սպանել են և պահանջում են բացահայտել սպանությունը կատարողին:

Ակցիայի ընթացքում Աջամյանի մոր` տիկին Գոհարի ինքնազգացողությունը վատացավ, նրան օգնություն ցուցաբերեցին։

«Ես ձեզանից պահանջում եմ՝ իմ երեխային սպանողին գտնեք, բերեք, տեսնեմ պատճառն ի՞նչ է։ Պետությունից արդարություն եմ պահանջում, ոչ մեկին ոչինչ չեմ խնդրում, ինչի՞ համար իմ երեխան 11 ամիս ծառայում էր մի օր իրենից բողոք չեկավ»,- լրագրողների հետ զրույցում ասաց տիկին Գոհարը։

Նշենք, որ Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: