Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նայեք Ձեր երեկվա ձայնագրությունը, ամբողջությամբ ծայրից ծայր ատելության խոսք է, մուննաթ. Հակոբյանը՝ Սամսոնյանին (տեսանյութ)

«Պարոն Մելքումյան և՛ ասում եք՝ ցուցում չտաք, և՛ մեծերի գործերին չխառնվեք, դա ի՞նչ է, եթե ոչ այլ ցուցում տալ: Ինքներդ Ձեզ հակասում եք: Այս դահլիճում չկան մեծեր և փոքրեր, ովքեր պետք է կամ չպետք է խառնվեն միմյանց գործերին»,- Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալով ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին:

Իշխող խմբակցության պատգամավորը անդրադարձավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի ելույթին, որում պատգամավորը խոսում էր ատելության խոսքի քարոզի մասին:

«Նայեք Ձեր երեկվա ձայնագրությունը, ամբողջությամբ ծայրից ծայր ատելության խոսք է, մուննաթ: Մի հետաքրքիր բան կա՝ ժողովրդի մեծամասնության համակրանքը վայելող ուժի հետ խոսում եք այդ տոնով, հետո գնում եք համակարգչի դիմաց նստում, բացում եք Ֆեյսբուքը և տեսնում, որ Ձեր հասցեին ոչ հաճելի արտահայտություննր են գրում, բայց գալիս եք այստեղ ու մեզ ասում եք, որ ատելության խոսք ենք քարոզում: Ընդհակառակը, որևէ պաշտոնյայի կողմից չեք լսի, որ նման գործելաոճը ողջունեն»,- եզրափակեց Հրաչյա Հակոբյանը: