Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստանին» որևէ մեկը թող ցուցում կամ հրահանգ չտա. Միքայել Մելքումյան (տեսանյութ)

«Այն, ինչ այստեղ ասվել է Երևանի քաղաքապետարանի մասին, ճիշտ է ասվել: Որևե մեկն այստեղ ցուցում, խորհուրդ, կամ մեծավարի բաներ ասելու իրավունք չունի, և շատերն էլ մեծերի գործերին չպետք է խառնվեն»,- Ազգային ժողովում, ամբիոնից ելույթ ունենալով, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Այո, ներդրողների հետ Հայաստանում աշխատանքը զրոյական մակարդակում է, վաղը Վիճակագրական կոմիտեն թվեր կհրապարակի, և դուք կտեսնեք, որ այն, ինչ ես ասում էի հունվար- հունիսի հետ կապված, հունվար-սեպտեմբերը ավելի խայտառակ վիճակում է լինելու: Երբ որ ասում ենք՝ ներդրողների հետ աշխատեք, բարի եղեք ցուցաբերեք համապատասխան մակարդակ և աշխատեք: Գնացեք, մտածեք, որ Հայաստան ներդրումներ չեն գալիս»,- վրդովված ասաց Միքայել Մելքումյանը:

ԲՀԿ-ական պատգամավորը կոչ արեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը ցուցում կամ հրահանգ չտալ, որովհետև դրա իրավունքը ոչ ոք չունի և ոչ էլ կունենա: