Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գրավե՞լ եք ամբիոնը. իմ իրավունքն է ցանկացած բան արտահայտել այս ամբիոնից. սուր խոսակցություն Միրզոյանի և Ուրիխանյանի միջև (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի և Հայկ Մարությանի երեկվա տված հարցազրույցները Ազգային ժողովի պատգամավորների միջև վեճի առիթ է դարձել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով, անդրադարձավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, որտեղ քաղաքապետը պատմում էր իր, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի և Աբու Դաբիի թագաժառանգի միջև հանդիպման մանրամասներից:

«Հիմա ստացվում է, որ Երևանը ներդրողներին հյուրընկալելու համար ամենաաննպատակահարմար քաղաքն է, որտեղ քննարկում են թագաժառանգ էր եկե՞լ՝ անվճար հիվանդանոց կառուցելու համար, թե՞ թագավորի մյուս որդին էր, այստեղ ես մտահոգություններ ունեմ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք քաղաքապետի կազմակերպչական ունակություններին»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը և շարունակեց ելույթը, սակայն նախատեսված ժամանակից շատ:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին սա դուր չեկավ:

«Գրավե՞լ եք ամբիոնը, կոչնակը հնչում է, որ ժամանակը վաղուց սպառվել է»,- ասաց Արարատ Միրզոյանը: Տեղից պատասխանեց Տիգրան Ուրիխանյանը, սակայն նրա ձայնը լսելի չեղավ:

Այսքանով չավարտվեց նրանց միջև վիճաբանությունը և Արարատ Միրզոյանը մի հատված մեջբերեց Հայկ Մարությանի հարցազրույցից: Տիգրան Ուրիխանյանը հորդորեց իր ելույթները չմեկնաբանել:

«Իմ իրավունքն է ցանկացած բան արտահայտել այս ամբիոնից: Թող ոչ մեկը մուննաթ չգա, չվիրավորի, չսպառնա»:

Մանրամասները՝ տեսանյութում: