Բացել լրահոսը Փակել լրահոսը
1.thumb
A A
Հասարակություն

Ավտովթար Երևանում՝ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ. Shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Haise մակնիշի 689 AO 61 համարանիշի և Opel մակնիշի 35 CR 284 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Haise մակնիշի ավտոմեքենան հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում և ըստ վարորդի հայտարարոթյան՝ շտապօգնության ավտոմեքենայով հիվադն երեխայի էին տեղափոխում հիվանդանոց, և նա լուսաձայնային ազդանշանները միացրած է եղել։ Այդ մասին ասում էին նաև մի քանի քաղաքացիներ, ովքեր ականատես են եղել վթարին։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: