Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ՀՅԴ-ական երիտասարդներն ազատ արձակվեցին

Այսօր ԿԳՄՍ նախարարության դիմացից և Վազգեն Սարգսյան փողոցից Ոստիկանություն բաժին բերման ենթարկված ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները, ազատ են արձակվել։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ընդգծել է, որ Ոստիկանության բաժնում սահմանված կարգի խախտում չի նկատել։

Նրա խոսքերով՝ ՀՅԴ-ական երիտասարդներից որևէ մեկը չընդունեց ներկայացված իրավախախտման պահանջը։

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության մոտից ոստիկանության բաժին էր բերման ենթարկվել 22 անձ:

Քաղաքացիները բերման էին ենթարկվել ոստիկանություն «Վարչական իրավախախտման վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով արարք կատարելու համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը: