Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հակոբ Կարապետյան
A A
Պաշտոնական

Երեւան քաղաքին երկու Mercedes Sprinter են նվիրել

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Դայմլեր Կոնցեռնի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Ավանգարդ մոթորս»-ը երկու #Mercedes #Sprinter է նվիրում Երեւան քաղաքին:

Այս մեքենաները, միանալով արդեն առկա երեք այլ մեքենաներին, կծառայեն քաղաքում աղբի տեսակավորման գործին՝ վարչական շրջաններից հավաքելով թղթե թափոնները:

Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է:
Mercedes-Benz Armenia»։