Բացել լրահոսը Փակել լրահոսը
կաշառք kasharq կոռուպցիա
A A
Պաշտոնական

Ոստիկանության տեսուչի կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրական դատավճիռ է կայացվել

Մեղադրական դատավճռով ավարտվել է 2018թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգքրի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով դատական քննությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում էր ստացվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ա. Հ.-ի կողմից մի քաղաքացու օգտին գործողություններ կատարելու՝ Ոստիկանություն ստացված բողոքի ընթացքը նրա օգտին լուծելու համար 700 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու վերաբերյալ: ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական աշխատաքնների արդյոնքում 2018թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցը ավտոմեքենայի մեջ որպես կաշառք 500 ԱՄՆ դոլարի չափով գումարն ստանալուց անմիջապես հետո բռնվել էր բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ և ձերբակալվել: ՀՀ գլխավոր դատախազության կողմից քննչական ենթակայության կարգով ԱԱԾ-ում նախապատրաստվող նյութերը փոխանցվել էին ՀՀ ՀՔԾ, որտեղ իրականացված նախնական քննությամբ ոստիկանության տեսուչին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: 

Պատշաճ դատախազական հսկողության պայմաններում ՀՀ ՀՔԾ-ում ավարտված քննության արդյունքում քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2019թ. ապրիլի 9-ին ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։

Դատարանի դատավճռով Ա. Հ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգքրի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ ազատազրկում 4 տարի ժամկետով։

 

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին