Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Քոչարյանի գործով դատավորը մեկնում է արձակուրդ (տեսանյութ)

Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Նիստի ընթացքում հայտնի դարձավ, որ գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մեկնելու է արձակուրդ։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ և խնդրեց դատական նիստ նշանակել այս շաբաթվա ընթացքում, քանի որ իրենք տեղյակ են որ դատարանը մեկնելու է հանգստի։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հաստատեց, որ դեկտեմբերի 10-ից 30 հանգստի է մեկնելու, և գործով առաջիկա նիստը տեղի կունենա հունվար ամսվա սկզբին: Հայկ Ալումյանը խնդրեց հաջորդ նիստը նշանակել այս շաբաթ, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ դատարանը զբաղված է, եթե խափանման միջոցի ներկայացնելու նոր հիմքեր կան, կարող են ներկայացնել այս նիստի ընթացքում:

Հայկ Ալումյանը ընդմիջում խնդրեց դատարանից՝ հարցը քննարկելու համար։ Ընդմիջումից հետո Հայկ Ալումյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը պետք է ներկայացվեր անձնական երաշխավորությամբ, բայց դա հիմա տեխնիկապես հնարավոր չէ: Այսպիսով՝ Ռ․ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը չներկացվեց: