Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սուրեն Պապիկյան (1)
A A
Քաղաքականություն

Ճանապարհների որակյալ լինելը կախված է հանրության, պատկան մարմինների հետևողականությունից․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

Ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի՝ նոր ասֆալտապատված ճանապարհների երկարաժամկետությունը, որակյալ լինելը կախված է հանրության, պատկան մարմինների հետևողականությունից։

Պապիկյանն ասաց, որ կառավարության 5-ամյա ծրագրով նախատեսված է, որ մինչև 2023 թվականի ավարտը մանկապարտեզ չունեցող համայնքների 70 տոկոսը կունենա մանկապարտեզ։ 

Նախարարն անդրադարձավ նաև մարզպետի լիազորություններին, որ նախատեսված է տարածքային կառավարման օրենքով։ Նա նշեց, որ մարզպետն ունի որոշակի վերահսկողության ֆունկցիա, բայց տեղական ինքնակառավարման մարմիններն ինքնուրույն  մարմիններ են։ 

«Մարզպետը տարածքային կառավարման մարմին է, որ կառավարության ներկայացուցիչն է մարզում։ Իրավական և վարչական վերահսկողություն կարող է իրականացնել համայնքներում միայն նախարարության միջոցով, նախարարության հետ միասին։ Այսինքն՝ նախարարությունը պատվիրակում է այդ լիազորությունը մարզպետարանին կամ մարզպետարանը կառավարության ներկայացուցիչի հետ նույն այդ լիազորությունը իրականացնում է։ Այլ լիազորություններ, այն է՝ կանչել գյուղապետին ասել՝ «Հարգելի՛ գյուղապետ, այս հողը ծախի՛, մի՛ ծախի», չենք կարող անել»,- եզրափակեց Սուրեն Պապիկյանը։