Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այդ ընկերությունները կստանային թույլտվություն, եթե նվեր չտային․ Նազարյանը՝ նվիրատվությունների մասին (տեսանյութ)

Ազգային ժողովում հայտարարություններին ժամին խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանն անդրադարձավ վերջին օրերին լայն քննարկումների առիթ դարձած Երևանին նվիրաբերած աղբատար մեքենաների և դրանց դիմաց ստացած շինթույլտվությունների թեմային։

Լենա Նազարյանը նախ հիշեցրեց, որ 2017 թ․-ին ինքը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, երբ նրանք Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներ էին, դիմել են «Երևան» հիմնադրամին և խնդրել տրամադրել իրենց նվիրատուների ցանկը, սակայն նրանց մերժել են։

«Մեզ մերժեցին, այդ տեղեկությունը չհրապարակեցին։ Մեր խնդիրն էր պարզել, թե արդյո՞ք այդ նվիրատվությունները անշահախնդիր էին արվել և դրանց դիմաց ընկերությունները կամ անհատները չեն ստացել ինչ-որ արտոնություններ»,- նշեց Լենա Նազարյանը։

ԱԺ փոխխոսնակն ասաց, որ այն ժամանակ իրենք նույնիսկ չունենին տվյալներ, թե ովքեր են նվիրատվությունները կատարել, իսկ հիմա տեղեկատվությունը բաց է և բոլորին հայտնի է, թե քաղաքապետարանին ովքեր են նվիրել աղբատար մեքենաներ։

«Մենք կարող ենք համեմատել և վերլուծել, թե արդյոք այդ ընկերությունները կստանային թույլտվություն, եթե նվեր չտային։ Կարծում եմ, որ այո, այդ ընկերությունները կստանային թույլտվություն, ինչպես ստացել են այլ ընկերություններ՝ առանց նվերներ տալու, քանի որ նրանց պահանջը օրինական է եղել»,- ելույթ ունենալով ասաց Լենա Նազարյանը։