Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վերադարձեք հայրենիք և ձեր ասելիքը դատարաններում ասեք ժողովրդին․Պողոսյանը՝ «հայոց համազգային փեսաներին» (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը Ազգային ժողովում հայտարարությունների ժամին դիմեց բոլոր այն մարդկանց, որոնք Հայաստանից դուրս են գտնվում և ուղերձներ են հղում հայ ժողովրդին։

«Ես դիմում եմ բարձրաստիճան սպաներին և հայոց համազգային փեսաներին, հարգելիներս, մեր խմբակցության առնվազն կեսը տասնյակ տարիներ շարունակ գտնվել են քաղաքական բռնաճնշումների կենտրոնում, որոշ մարդիկ ունեզրկվել են, դարձել են քաղբանտարկյալներ, բայց մեզանից և ոչ մեկի մտքով չի անցել հայրենիքը լքել և գնալ Միլան, Վատիկան, Պանամա կամ այլ տեղ և այնտեղից հայտարարել, որ այս համակարգը կոռումպացված է։ Վստահեցնում եմ ձեզ, եթե Սերժ Սարգսյանի օրոք մեր համար այնքան անվտանգ է եղել, որ մենք չենք լքել երկիրը, ապա այս Կառավարության օրոք ավելի քան անվտանգ է։ Վերադարձեք հայրենիք և ձեր ասելիքը դատարանների դահլիճներում ասեք ՀՀ քաղաքացիներին»,- նշեց Քրիստինե Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։