Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0133793
A A
Հասարակություն

Նախարարին կես ժամ ժամանակ են տվել․ ակցիա՝ ԿԳՄՍ նախարարության դիմաց (տեսանյութ)

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունայնի հրաժարականը պահանջող երիտասարդները կրկին վերսկսել են բողոքի գործողությունները։

Այս պահին նրանք նախարարության շենքի մոտ սպասում են նախարար Արայիկ Հարությունյանին։ Երիտասարդները կես ժամ են տվել նախարարին, որպեսզի վերջինս իջնի եւ հանդիպի իրենց։

Հարցին, թե եթե հանդիպումն այնուամենայնիվ չկայանա, ո՞րն է լինելու նրանց հետագա գործողությունները, երիտասարդները մանրամասներ չնշեցին։ Ասացին՝ հուսով են, որ հանդիպումը կկայանա, իսկ չկայանալու դեպքում հետագա գործողությունների մասին կհայտնեն ավելի ուշ։