Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1575
A A
Հասարակություն

Սիս համայնքում հաջորդ մեծ խնդիրը դպրոցի ջեռուցման հարցն է

Նիկոլ Փաշինյանը, որը գտնվում է Սիս համայնքում՝ ճանապարհի բացման արարողությանը մասնակցելու համար, զրույց է ունեցել ճանապարհի վիճակի համար բողոքած երեխայի՝ Սամվել Հովհաննիսյանի հետ։ Սամվելը նորից կրկնել է, որ իր խնդրանքը ասֆալտապատ ճանապարհ ունենալն էր․ «մնացածն արդեն իմ գործը չէ»։
 
Փաշինյանն ասաց. «Այսինքն, դու պատասխանատվություն որակի համար չես կրո՞ւմ»։ Սամվելը պատասխանեց, որ թող դա արդեն ասֆալտ անող ընկերությունը կրի։ 

Լրագրողների հետ զրույցում Սիսի համայնքապետ Հայկ Մելքոնյանն ասաց, որ ճանապարհի խնդիրը 30 տարի լուծում չէր ստանում և մյուս հաջորդ մեծ խնդիրը համայնքի դպրոցի ջեռուցման հարցն է։ 

Հիշեցնենք, որ Սիս գյուղում տեղի է ունենում վերանորոգված ճանապարհի պաշտոնական բացումը։