Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Լիոնել Մեսին՝ 2019թ «Ոսկե գնդակի» դափնեկիր (տեսանյութ)

Փարիզի «Շատլե» թատրոնում այսօր տեղի ունեցավ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը, որն ամեն տարի անցկացնում է ֆրանսիական France Football հանդեսը:

Նախ տարվա լավագույն դարպասապահ ճանաչվեց «Լիվերպուլի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեկերը։ Նրան հանձնվեց Լև Յաշինի անվան մրցանակ:

2019թ լավագույն ֆուտբոլիստուհի հռչակվեց ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող, աշխարհի չեմպիոն Մեգան Ռապինոեն: Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին արժանացավ Հոլանդիայի հավաքականի և իտալական «Յուվենթուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտը: Նրան հանձնվեց Ռայմոնդ Կոպայի անվան մրցանակ։

Այս տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց իսպանական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին: Նա 6-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակին: