Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Երևանում այսօր նշվել է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադրման 48-ամյակը (տեսանյութ)

Այսօր «Դվին մյուզիք հոլլ»-ում նշվում Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադրման 48-ամյակը։

1971 թվականի այս օրը «Պայմանական Օմանի» 7 Էմիրություններից 6-ը հայտարարեցին նոր ֆեդերացիայի ստեղծման մասին, որը անվանեցին Արաբական Միացյալ Էմիրություններ։  
 
Միջոցառմանը մասնակցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանը, ««Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Շիրակ Թորոսյանը և Հայկ Սարգսյանը, երգչուհի Հասմիկ Կարապետյանը, Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը և Էդուարդ Բաբայանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, քաղաքագետ Լևոն Շիրինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, փոխնախարարներ Նարինե Թուխիկյանը և Արևիկ Անափիոսյանը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, Արաբական երկրների բաժնի վարիչ Լուսինե Հարությունյանը, Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Արաքս Փաշայանը, Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը և այլք։
 
Լրագրողների փորձ արեցին զրուցել Սփյուռքի նախկին նախարարի հետ։ Նա ասաց, որ դասախոսական գործունեությամբ է զբաղվում ակադեմիայում։ Նա չցանկացավ «երկար զրուցել»։ 
 
Իր ելույթում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանին ԱՄԷ-ի հիմնադրման և միավորման կապակցությամբ։ 
 
«Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկվում են որպես կամուրջ Հայաստանի և ծոցի տարածաշրջանի երկրների միջև։ Միևնույն ժամանակ Հայաստանը կարող է մաս դառնալ կամ կարող է լինել ԱՄԷ-ի համար Եվրասիական տնտեսական միության շուկա մուտք գործելու համար», - շեշտեց Գրիգորյանը։