Grand Chess Tour․ Լևոն Արոնյանը սպիտակներով կսկսի Դին Լիժենի հետ մրցամարտը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը այսօր կսկսի պայքարը Grand Chess Tour-ի գլխավոր մրցանակի համար։
Լոնդոնում նոյեմբերի 2-8-ը կայանալիք եզրափակիչ մրցաշարում հանդես կգան նախորդ 7 փուլերում բոլորից շատ միավորներ վաստակած չորս շախմատիստները՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը (67,5 միավոր), չինացի Դին Լիժենը (43,8), Լևոն Արոնյանը (37,5) ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը (36,8)։
Նրանք նախապես բաժանվել են զույգերի և կանցկացնեն կիսաեզրափակիչ մրցամարտ։ Լևոն Արոնյանն այս փուլում կհանդիպի Դին Լիժենի հետ։ Կողմերը կանցկացնեն դասական և արագ շախմատի 2-ական և կայծակնային շախմատի 4 պարտիա։ Ոչ-ոքի արդյունք գրանցվելու դեպքում հաղթողը կորոշվի «արմագեդոնում»։ Դասական առաջին պարտիայում Լևոն Արոնյանը հանդես կգա սպիտակ խաղաքարերով։
Եզրափակիչ և 3-րդ տեղի համար մրցամարտերը կանցկացվեն նույն մրցակարգով։ Grand Chess Tour-ի հաղթողը կստանա 150 հազար դոլարով պարգևավճար, 2-րդ տեղը՝ 100 հազար, 3-րդը՝ 60 հազար, 4-րդը՝ 40 հազար դոլար: