Շախմատի Եվրոպայի առաջնություններ. Լիլիթ Մկչտչյանը համեստ արդյունքներ ցույց տվեց
Աջակցիր «Ա1+»-ինՄոնակոյում կայացավ կանանց կայծակնային և արագ շախմատի 2019թ Եվրոպայի առաջնությունները:
Այդ մրցաշարերում Հայաստանը ներկայացրեց գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը: Կայծակնային շախմատի առաջնությունում մեր հավաքականի 2-րդ համարը 13 հնարավորից վաստակելով 9 միավոր և զբաղեցրեց 9-րդ տեղը:
Արագ շախմատի մրցաշարում, որը տևեց երկու օր, նա 11 հնարավորից վաստակեց 7 միավոր և բաժանեց 12-22-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով ի վերջո զբաղեցրեց 19-րդ հորիզոնականը:
Եվրոպայի երկու առաջնություններում չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդրա Կոստենյուկը, որը վաստակեց համապատասխանաբար 10 և 9 միավոր:
Հավելենք, որ մրցաշարերին մասնակցեցին աշխարհի նախկին չեմպիոններ, 78-ամյա Նոնա Գափրինդաշվիլին ու 58-ամյա Մայա Չիբուրդանիձեն: Վրաստանի լեգենդար շախմատիստուհիները արագ շախմատում զբաղեցրին 34-րդ և 26-րդ տեղերը:
Իսկ ահա տղամարդկանց շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, քանի դեռ կանայք պայքարում էին միավորների համար, Մոնակոյում միաժամանակյա խաղաշարք է անցկացրել երեխաների հետ: