A
A
Հանգստյան օրերին «Զվարթնոց»-ում թռիչքների ուշացումներ չեն եղել
Աջակցիր «Ա1+»-ինՀանգստյան օրերին «Զվարթնոց» օդանավակայանում եղանակային պայմանների պատճառով չվերթների ուշացումներ չեն եղել, «Ա1+»-ին փոխանցեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը։
«Այս պահին ևս ժամանումները և մեկնումները իրականցվում են սահմանված ժամանակահատվածում»,-փոխանցեց նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին մառախուղի պատճառով Մոսկվայից Երևան թռչող երկու ինքնաթիռ վայրէջք կատարել են ուշացումով, դրանք ստիպված էին եղել վայրէջք կատարել Աստրախանում եւ Սոչիում։ Վարշավա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը եւս չէր կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։