Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իշխանությունը և հանրությունը վստահո՞ւմ է Վանաձորի մանդատագողությամբ ընտրված քաղաքապետին․ Մարուքյան (տեսանյութ)

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը լայն քննարկումների առիթ է դարձել։

Ընդդիմադիր խմբակցությունները դեմ են արտահայտվում նախագծին։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատեց՝ նշվում է, որ ժողովուրդը չի վստահում ՍԴ գործող կազմին և բազմիցս իշխանությունները հայտարարել են, որ հեղափոխությունից հետո ՍԴ դատավորներն ու նախագահը մնացել են որպես նախկին իշխանության նշանակած գործիչներ։

Այդ համատեքստում Էդմոն Մարուքյանը հարցեր ուղղեց․

«Ձեր իշխանությունը և հանրությունը վստահո՞ւմ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, վստահո՞ւմ եք Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, վստահո՞ւմ եք Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին, որը Սերժ Սարգսյանի ընկներն է, վստահո՞ւմ եք մանդատագողությամբ ընտրված Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, վստահո՞ւմ եք Գյումրու քաղաքապետին, որը կեղծիքներով է ընտրվել և այս ցանկը կարող եմ շարունակել»։

Նախագծի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նկատեց՝ հարցերը կապված չեն նախագծի հետ, ապա շարունակեց թվարկել, թե նախագծի նպատակը որն է։

«Այս նախագիծը անձերի մասին չէ, այն ինստիտուտների արժանահավատության և ինստիտուտների առաքելությունը իրագործելու մասին է, ուստի այդ մարդկանց, որոնց Դուք թվարկեցիք, թե ո՞ւմ եմ վստահում, ո՞աւմ չէ, այս նախագծի շրջանակում նպատակահարմար չեմ համարում պատասխանել»,- եզրափակեց Սուրեն Գրիգորյանը։