«Լոռի ՖԱ»-ն ջախջախեց «Երևանին» և գլխավորեց բարձրագույն խմբի առաջնությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան 15-րդ տուրի առաջին երեք հանդիպումները:
Առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց «Փյունիկին»: Գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 1:1: Դաշտի տերերը հանդիպումն ավարտեցին 10 ֆուտբոլիստով, քանի որ 71-րդ րոպեին դաշտից հեռացվեց Նիկիտա Բարանովը:
Օրվա երկրորդ խաղում Վանաձորի «Լոռի ՖԱ» թիմը իր հարկի տակ 8:0 հաշվով ջախջախեց առաջնության ետնապահ «Երևանին»: Տանտերերի կազմում 5 գոլի հեղինակ դարձավ հաիթցի հարձակվող Ջոնել Դեսիրեն:
Երրորդ մրցախաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում գոլազուրկ ոչ-ոքի արեց «Ուրարտուի» հետ՝ 0:0:
Այսօրվա խաղերից հետո մրցաշարային աղյուսակը սկսեց գլխավորել «Լոռի ՖԱ»-ն, որն այժմ ունի 28 միավոր: Նրանից մեկ միավորով ետ են մնում «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտն» ու «Արարատը»: Վերջինս վաղը հանդիպելու է 6-րդ տեղում գտնվող «Նոայի» հետ: