Եվրո-2020. Հայաստանին ջախջախած Իտալիան կմրցի Թուրքիայի, Ուելսի և Շվեյցարիայի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստում այսօր կայացավ ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը:
Մասնակից 24 հավաքականները նախապես բաժանվել էին 4 զամբյուղների, որոնք կազմվել էին ելներով դրանց վարկանիշից:
1-ին զամբյուղ. Բելգիա, Իտալիա, Անգլիա, Գերմանիա, Իսպանիա, Ուկրաինա
2-րդ զամբյուղ. Ֆրանսիա, Լեհաստան, Շվեյցարիա, Խորվաթիա, Նիդերլանդներ, Ռուսաստան
3-րդ զամբյուղ. Պորտուգալիա, Թուրքիա, Դանիա, Ավստրիա, Շվեդիա, Չեխիա
4-րդ զամբյուղ. Ուելս, Ֆինլանդիա, փլեյ-օֆի հաղթող A, փլեյ-օֆի հաղթող B, փլեյ-օֆի հաղթող C, փլեյ-օֆի հաղթող D
Քանի որ Եվրո-2020-ն անցկացվելու է 12 երկրներում, ուստի նախապես հայտնի էին 6 խմբերի մի քանի մասնակցիներ, որոնք հանդես են գալու որպես դաշտի տերեր: Օրինակ, Իտալիան նախապես ընգրկվել էր A խմբում, քանի որ այստեղ խաղերը կայանալու են Հռոմում և Բաքվում:
Վիճակահանությունից հետո վեց խմբերն այսպիսի տեսք ստացան.
A խումբ. Թուրքիա, Իտալիա, Ուելս, Շվեյցարիա
B խումբ. Դանիա, Ֆինլանդիա, Բելգիա, Ռուսաստան
C խումբ. Նիդերլանդներ, Ուկրաինա, Ավստրիա, փլեյ-օֆի հաղթող D
D խումբ. Անգլիա, Խորվաթիա, փլեյ-օֆի հաղթող C, Չեխիա
E խումբ. Իսպանիա, Շվեդիա, Լեհաստան, փլեյ-օֆի հաղթող B
F խումբ. փլեյ-օֆի հաղթող A, Պորտուգալիա, Ֆրանսիա, Գերմանիա
Եվրոպայի 2020թ առաջնությունը կմեկնարկի եկող տարվա հունիսի 12-ին, Իտալիա – Թուրքիա հանդիպումով: Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 12-ին, Լոնդոնում:
Հավելենք, որ վիճակահանության կազմակերպիչները չէին մոռացել նաև Հայաստանի հավաքականին և ցույց տվեցին Ֆինլանդիայի հավաքականի հետ հանդիպման դրվագներից մեկը: