A
A
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի հաշվարկով արդեն 6-րդն է աշխարհում
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը:
Դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը մեկ հորիզոնականով բարձրացել է անցած ամսվա համեմատ և այժմ զբաղեցնում է 6-րդ տեղը: Նա ունի 2775 վարկանիշային միավոր:
Մեր գրոսմայստերն առայժմ ետ է մնում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենից (2872), ամերիկացի Ֆաբիանո Կարուանայից (2822), չինացի Դին Լիժենից (2801), ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից (2780) և ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկից (2777):
Առաջին հարյուրակում տեղ են զբաղեցրել Հայաստանի ևս երկու շախմատիստ: Գաբրիել Սարգսյանը 2689 միավորով 47-րդ տեղում է, իսկ Հրանտ Մելքումյանը 2668-ով՝ 72-րդն է: