Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika
A A
Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Ռուսաստանում հաղթել է բազմամարտում

Հայաստանի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Ռուսաստանի Պենզա քաղաքում կայացած Միխայիլ Վորոնինի գավաթի 26-րդ խաղարկությունում:

Մեր մարզիկը բազմամարտում վաստակել է 84,45 միավոր և 35 մասնակիցների մեջ ճանաչվել առաջինը: Հայաստանի մյուս մարմնամարզիկ, 21-ամյա Արթուր Ավետիսյանը, 78,00 միավորով զբաղեցրել է 10-րդ տեղը: Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Այսօր տեղի կունենան առանձին գործիքների մրցումները:

Նշենք, որ այս տարի Վորոնինի գավաթի խաղարկությանը մասնակցում են 14 երկրների 95 մարզիկ-մարզուհի: