Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport emeri
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանին հեռացրած մարզիչը հեռացվեց պաշտոնից

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին այսօր պաշտոնանկ արվեց ակումբի ղեկավարության կողմից։ Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Հիմնական պատճառը թիմի վերջին ժամանակներին ցույց տված վատ արդյունքներն են։ «Արսենալն» Անգլիայի պրեմիեր լիգայում վերջին անգամ հաղթել էր հոկտեմբերի 10-ին, «Բորնմութին»։ Դրանից հետո լոնդոնյան ակումբը սեփական դաշտում երեք անգամ ոչ-ոքի է խաղացել, իսկ մրցակիցների հարկի տակ պարտվել։ Երեկ «Արսենալը» կրել է նաև առաջին պարտությունը Եվրոպայի լիգայում՝ 1։2 հաշվով զիջելով գերմանական «Այնտրախտին»։

Իսպանացի մասնագետի պարտականություններն առայժմ կկատարի նրա օգնական Ֆրեդրիկ Յունգբերգը։ Ըստ անգլիական ԶԼՄ-ների, «Արսենալի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն «Վուլվեր հեմփթոնի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն է։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյան այս տարվա օգոստոսին Լոնդոնի «Արսենալից» իտալական «Ռոմա» տեղափոխվեց հենց իսպանացի մասնագետի պատճառով, որն այլևս չէր վստահում մեր ֆուտբոլիստին և նրան խաղալու հնարավորություն չէր տալիս։