Բացել լրահոսը Փակել լրահոսը
bg_home_03
A A
Հասարակություն

«Զվարթնոց»-ում թռիչքները վերականգնվել են

Մառախուղի պատճառով Մոսկվայից Երևան թռչող երկու ինքնաթիռ, ինչպես նաեւ Վարշավա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդնավակայանում։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը «Ա1+»ին փոխանցեց, որ թռիչքները արդեն վերականգնվել են։

«Այս պահի դրությամբ եղանակային պայմանները բարենսպաստ են, չվերթները նորմալ իրականացվում են, կարողանում են թռիչ-վայրէջքներ իրականացնել»,- ասաց նա։

Մոսկվայից Երեւան ուղեւորվող ինքնաթիռները առավոտյան ստիպված էին եղել վայրէջք կատարել Աստրախանում եւ Սոչիում։

Սաթենիկ Հովհաննիսյանն ասաց, որ Աստրախան ուղևորված ինքնաթիռը Երևանում կլինի մեր ժամանակով 17։05-ին, իսկ Սոչի ուղևորված ինքնաթիռն արդեն Երեւանում է։