Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga-1
A A
Սպորտ

Հայաստանի պատանի ծանրորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը այս օրերին ուսհավաք է անցկացնում Աբովյանի մարզաբազայում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ԿԳՄՍ նախարարության մամուլի կենտրոնը, մեր պատանի ծանրորդները պատրաստվում են  դեկտեմբերի 6-14-ը Իսրայելի Էյլաթ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Մինչև 15 տարեկանների մրցումներում հանդես են գալու Գարիկ Ոսկանյանը (49 կգ քաշային կարգ), Ռաֆիկ Մինասյանը (55 կգ), Ֆելիքս Գևորգյանը (67 կգ), Ալեքսանդր Լազարյանը (89 կգ) և Ալբերտ Թումասյանը (+102 կգ): Մինչև 17 տարեկանների խմբում մեդալների համար կպայքարեն Գառնիկ Չոլակյանը (49 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Արա Պողոսյանը (61 կգ), Սուրեն Գրիգորյանը (73 կգ), Վաչե Կոստանյանը (81 կգ), Հարություն Գրիգորյանը (81 կգ), Գևորգ Ղահրամանյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) և Էդուարդ Մխոյանը (102 կգ):

Աղջիկների թիմը Եվրոպայի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Էյլաթում մինչև 15 տարեկան աղջիկների պայքարում հանդես են գալու Ալեքսանդրա Գրիգորյանը (49 կգ), Անուշ Արշակյանը (59 կգ), Էմմա Պողոսյանը (76 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+81 կգ): Մինչև 17 տարեկանների մրցաշարում կունենանք 4 մասնակից՝ Մարիամ Միքայելյանը (59 կգ), Միլենա Խաչատրյանը (71 կգ), Մարգարիտա Առաքելյանը (81 կգ) և Լինա Գյուրջյանը (+81 կգ):

Պատանեկան ընտրանու գլխավոր մարզիչ Երվանդ Կիրակոսյանի խոսքով՝ Եվրոպայի առաջնության նախապատրաստական շրջանը հագեցած է եղել. «Նոյեմբերի 6-ից սկսել ենք հավաքներ անցկացնել: Ակնկալում ենք, որ նախապատրաստական շրջանն արդյունավետ կլինի։ Բոլոր ծանրորդներից սպասելիքներ ունենք և ցանկանում ենք, որ յուրաքանչյուրը կատարած աշխատանքի դիմաց արժանի արդյունքի հասնի՝ մեդալների տեսքով», - մարզչի խոսքերը մեջբերում է ԿԳՄՍ նախարարության կայքը: