Երևանի բռնցքամարտի մարզադպրոցն արդեն 60 տարեկան է
Աջակցիր «Ա1+»-ին«Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում այսօր նշվեց Վլադիմիր Ենգիբարյանի անվան Երևանի բռնցքամարտի օլիմպիական ռեզերվի մարզական դպրոցի հիմնադրման 60-ամյակը:
Միջոցառմանը մասնակցեցին կաշվե ձեռնոցի նախկին, ոչ վաղ անցյալի և ներկայիս վարպետները: Հյուրերի թվում էին երգիչ Ներսիկ Իսպիրյանն ու նախկին ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, որոնք, պարզվում է, եղել են մարզադապրոցի սաներ:
Տոնակատարությանը մասնակցեց նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, որն ասաց, որ նախարարությունն ամեն ինչ անում և անելու է, որպեսզի մեր բռնցքամարտն առաջընթաց ունենա և նորանոր հաջողությունների հասնի:
Նշենք, որ Երևանում բռնցքամարտի առաջին մարզադպրոցը հիմնադրվել է 1959թ սեպտեմբերի 9-ին, հենց Վլադիմիր Ենգիբարյանի ջանքերի շնորհիվ: 2011թ այն պաշտոնապես անվանակոչվել է Վլադիմիր Ենգիբարյանի անվան Երևանի բռնցքամարտի օլիմպիական ռեզերվի մարզադպրոց: