Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capsssssture
A A
Քաղաքականություն

Քաղաքապետարանին աղբատարներ նվիրողները պաշտոնյաներին կապակցված ընկերություններն են. Hetq.am

Երևանի քաղաքապետարանն այսօր հրապարակել է համայնքին աղբատար ավտոմեքենաներ նվիրած ընկերությունների անունները։ «Հետք»-ի տեղեկություններով՝ դրանք բոլորը փոխկապակցված են նախկին և ներկա պաշտոնյաների հետ։ Ավելին, այդ ընկերություններից երկուսին քաղաքապետարանն ամիսներ առաջ հասցեներ է տրամադրել։ 

«Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին նվիրել է 10 հատ ԳԱԶ մակնիշի և 4 հատ ԿամԱԶ մակնիշի աղբատարեր։ «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն նորաստեղծ ընկերություն է, հիմնադրվել է 2019թ-ի հունվարի 11-ին։ Ընկերության բաժնետերերից է Արմինե Եղիազարյանը (12․5 %), ով ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանի կինն է։ Ընկերության 50 %-ի բաժնետերը Աիդա Հովհաննիսյանն է, իսկ Մարինա Թադևոսյանը, Նարեկ Ասատրյանը և Սամվել Մանիջոյանը տիրապետում են 12․5 %-ական բաժնետոմսերին։

«Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 10 հազար դրամ է կազմում։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պարտադիր վճարների համակարգում այս ընկերության վերաբերյալ տվյալներ չկան, հետևաբար հանրության համար գաղտնիք է մնում դրա աշխատակիցների քանակը կամ արդյոք ունի՞ աշխատակիցներ, թե՞ ոչ։ Այնինչ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ «Ն եւ Ս քոնսթրաքշն» ընկերությունն այս տարվա հունվար-մարտ ամիսների 1000 խոշոր հարկ վճարողներից 104-երորդն է եղել՝ պետական բյուջե վճարելով 364 միլիոն դրամ հարկ։

Մեկ «ԿամԱԶ» մակնիշի աղբատար ավտոմեքենա էլ Երևան համայնքին նվիրել է «Էյչ բի Էմ գրուպ» ընկերությունը։ Այս ընկերության 33 տոկոսի սեփականատերը տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ (2000-2013) Հրանտ Բեգլարյանն է, 0․02տոկոսի բաժնետերը նրա դուստրը՝ Աննա Բեգլարյանը, իսկ 33-ական տոկոս բաժնեմասերը պատկանում են Հրաչյա Մինասյանին և Հրանտ Հախնազարյանին։

Հրանտ Բեգլարյանը, Հրաչյա Մինասյանն ու Հրանտ Հախնազարյանը այս տարվա օգոստոսի 22-ին Երևանի քաղաքապետարանից Հյուսիսային պողոտա 8 հասցեում գտնվող իրենց երկու տարածքի համար առանձնացված հասցեներ են ստացել (Հյուսիսային պողոտա 8 շենք, շինություն 11 և 6)։ Եռյակը համատեղ ևս մեկ ընկերություն է ունեցել՝ «Սմարտ Չոյս» ՍՊԸ-ն։

Առավել մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում: