Բացել լրահոսը Փակել լրահոսը
26127_vahagn_harutyunyan_M
A A
Քաղաքականություն

Վահագն Հարությունյանը ցանկանում է վերադառնալ Հայաստան և ներկայանալ իրավապահներին. Հետք

Վահագն Հարությունյանը չի կարողանում ՀՀ վերադառնալ տեխնիկական խնդիրների պատճառով. պաշտպանը դիմել է դատախազին ու ՀՔԾ պետին

Վահագն Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը դիմում է ներկայացրել գլխավոր դատախազին և Հատուկ քննչական ծառայության պետին՝ հայտնելով, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան և ներկայանալ իրավապահներին, սակայն տեխնիկական խնդիրների, իր  իր նկատմամբ հայտարարված անօրինական հետախուզման պայմաններում չի կարողանում: Փաստաբանը խնդրել է քննարկել տեխնիկական հարցերի լուծման հնարավորությունը, որպեսզի կարողանա վերադառնալ: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ մոտ 10 օր առաջ Միհրան Պողոսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ Վահագն Հարությունյանը բժիշկների հետ քննարկում է արտերկրում բուժումը կիսատ թողնելու և Հայաստան վերադառնալու հնարավորությունը:

«Վահագն Հարությունյանն այս պահին գտնվում է արտերկրում ու հետևում իրադարձություններին, Հատուկ քննչական ծառայության կողմից սանձազերծված իրավական բեսպրեդելին: Հարությունյանն այս պահին բուժող բժիշկների հետ քննարկում է բուժումը կիսատ թողնելու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու հնարավորությունը: Իր մոտ վերադառնալու ցանկությունը մեծ է, որպեսզի այս բանսարկություններին վերջ դրվի»,- ասել է Միհրան Պողոսյանը:

Մանրամասները՝ Հետքում