Բացել լրահոսը Փակել լրահոսը
84B4F3DE-EC5F-4789-B5A2-308013F51143_w408_r1_s
A A
Քաղաքականություն

Աշոտ Կարապետյանը Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ուներ. ՀՔԾ

2008 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Կարապետյանը, որն, ըստ մամուլի, այսօր առավոտյան պայթյունի հետևանքով Ռուսաստանում մահացել է Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ուներ: Տեղեկությունը factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նշենք, որ Աշոտ Կարապետյանի մահվան հանգամանքների վերաբերյալ դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա: Կարապետյանը գարեջրի բիզնես ուներ, մամուլը բազմիցս գրել է, որ նա գարեջրի գործարան ուներ նաև Սևանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/203261.html

© factor.am

2008 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Կարապետյանը, որն այսօր առավոտյան պայթյունի հետևանքով Ռուսաստանում մահացել է Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ուներ:

Տեղեկությունը հաստատել է ՀՔԾ խոսնակը:

Կարապետյանը գարեջրի բիզնես ուներ, մամուլը բազմիցս գրել է, որ նա գարեջրի գործարան ուներ նաև Սևանում:


Երևանի նախկին ոստիկանապետը համակարգում աշխատում էր 1995-ից թվականից:

2008 թվականի մարտիմեկյան արյունալի իրադարձությունների ժամանակ նա զբաղեցրել էր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի պաշտոնը:

Կարապետյանը Երևան քաղաքի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց 2016 թվականին Սարի թաղում տեղի ունեցած բախումներից հետո: