Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport tekvando 1
A A
Սպորտ

Թաեքվոնդո․ հայ մարզիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հարավային Կորեայի Մուջու քաղաքում անցկացվող Կորեայի դեսպանի գավաթ/Թաեքվոնդոյի աշխարհի առաջնություն ամենամյա մրցաշարին այս տարի առաջին անգամ մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները։

Ինչպես «Ա1+»-ին հայտնեց մեր պատվիրակության ղեկավար, Երևանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանը, 59 կգ քաշային կարգում 15-ամյա մարզիկ Դավիթ Խաչիկյանը գրավել է 2-րդ տեղը, իսկ 63 կգ քաշում Հրաչ Հակոբյանն արժանացել է բրոնզե մեդալի։

Նշենք, որ Հարավային Կորեայում ձեռք բերած նախնական պայմանավորվածության համաձայն, 2020 թվականին Հայաստանում ցուցադրական ելույթներով հանդես կգա «Կուկիվոնի վագրեր» թաեքվոնդոյի ցուցադրական թիմը։ Հայաստանում մարզումներ անցկացնելու նպատակով կայցելի նաև թաեքվոնդոյի աջակցման հիմնադրամի գլխավոր քարտուղար, գրանդմաստեր, 1982-1985թթ աշխարհի քառակի չեմպիոն Կուկ Հվան Ջանգը, ով Հայաստան 2 տարով  կգործուղվի կորեացի փորձառու մարզիչ, ինչպես նաև Երևանի թաեքվոնդոյի ֆեդերացիային կտրամադրվի մարզական գույք: