Կառավարությունն արտոնություն տվեց մի քանի ընկերությունների (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունն այսօրվա նիստում բավարարեց «Սոֆթ պապիրուս» ընկերության հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքասատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ ընկերությունը ներկրովող ապրանքներն օգտագործելու է անձեռոցիկների, թղթյա սրբիչների, բժշկական սավանների արտադրության համար․
«Կազմակերպությունը գործում է Երևանում 2015 թվականից և արդեն իսկ իրականցրել է 135 դրամի ներդրումներ սարքավորումների ներկրման համար, ինչը պետք է ավելանա ևս 50 մլն դրամով»։
Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս հայտի շրջանակներում ընկերությունը դիմել է 747 մլն դրամ ընդհանուր արժեքով ապրանքների ներկրումը մաքսատուրքից ազատելու խնդրանքով։
Կազմակերպության կողմից տրված տեղեկությունների համաձայն՝ 2018 թվականին պետբյուջե է վճարվել 38 մլն դրամ ընդհանուր գումարով հարկ։
Կառավարության որոշմամբ՝ արտոնություն տրվեց նաև «Հակոբյան Ռուստամ» կազմակերպությանը և «Արսենալ ԼՏԴ» ընկերությանը՝ վերջիններիս ազատելով համապատասխանաբար՝ 77 միլիոն դրամ և 43․4 միլիոն դրամ ընդհանուր արժեքով ապրանքը մաքսատուրքից։