Արթուր Վանեցյանը մեղավոր չէր Իտալիայից կրած պարտության համար․ Էդուարդ Մարգարով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Էդուարդ Մարգարովի կարծիքով՝ Իտալիայի հավաքականից խոշոր հաշվով կրած պարտության համար պատասխանատու են մեր թիմի մարզիչներն ու ֆուտբոլիստները, բայց ոչ ֆուտբոլի ֆեդերացիայի՝ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանը։
«Նա նոր մարդ էր ֆուտբոլում, դեռ չգիտեր՝ ինչը-ինչոց է։ Նա հիմնականում զբաղվում էր կազմակերպչական հարցերով։ Նախագահը մեղավոր չէր այդ հարցում։ Դա թիմի ներքին խնդիրն էր», - ասաց մեր հավաքականի նախկին գլխավոր մարզիչը։
Էդուարդ Մարգարովը հայկական ֆուտբոլում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու միակ ուղին տեսնում է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման մեջ։
«Մենք ֆուտբոլը պետք է սկսենք զարգացնել ներքևից, այլ ոչ թե վերևից։ Քանի դեռ մանկապատանեկան նորմալ ֆուտբոլ չունենանք, մենք անընդհատ ժամանակ ենք կորցնելու։ Դրա համար պետք է մտածենք, գիշերն էլ չքնենք՝ մտածենք», - «Ա1+»-ի հետ հարցազրույցում նշեց նախկին ֆուտբոլիստը։
Մանրամասները՝ տեսանյութում։