Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0133678
A A
Հասարակություն

Ավտոներկրողները հավաքվել են ՊԵԿ-ի շենքի դիմաց. լրացվող (տեսանյութ)

Ավտոներկրողները հավաքվել են Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց։

Հարակից փողոցի երթևեկությունը կասեցված է։  Ցուցարարները բողոքում են Գյումրու նորաբաց ավտոմաքսատնից:

«Իրավունքի սահման» հասարակական կազմակերպության նախագահ, «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահ, իրավապաշտպան Գևորգ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պահանջում են վերացնել ավտոներկման հարցում ավելացված արժեքի հարկը, վերացնել աջղեկ մեքենաների ներմուծման արգելքը, ավտոմաքսատան աշխատանքի գործառույթը չթողնել միայն Գյումրու մաքսատան վրա և բաշխել նաև Նորագավիթի մաքսատան վրա։

 Նրանք հանդիպում են պահանջում ՊԵԿ ղեկավարության հետ իրենց պահանջները քննարկելու համար։

Այս պահին լարված իրավիճակ է ոստիկանների և ցուցարարների միջև։

Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պայմանավորվել են ժամը 19:00-ին 10 հոգով հանդիպել ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի, որից հետո Ոստիկանապետի հետ։

Երթևեկությունը վերականգնվել է:

 
Տեսանյութը՝ Ֆակտորի