Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը քննադատում է այն, ինչն ինքը ստեղծել էր իր համար. Մարուքյան (տեսանյութ)

«Սերժ Սարգսյանը խոսում է մի բանից, որն իրենց է վերաբերում, որովհետև Սահմանադրությամբ հակակշիռների և զսպումների մեխանիզմները խեղաթյուրված են, խորհրդարանական կառավարման տրամաբանությունը ապականված է և այդ Սահամամդրության հեղինակները իրենք են»,- «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսպես է արձագնաքում Սերժ Սարգսյանի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին հնչեցրած հայտարարությանը, թե երկրում ժողովրդավարությանն սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում:

«Խաթարվել են սահմանադրականության հիմքերը։ Չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը։ Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը։ Իրականացվում են քաղաքական հետապնդումներ»,- հայտարարել էր նա:

«Այսօրվա քաղաքական համակարգը ժառանգել է սուպերվարչապետական համակարգ, որը հիմնադրել է Սերժ Սարգսյանն իր համար, բայց որը չկարողացավ վայելել և հիմա պոստ ֆակտում խոսում է դրա մասին։ Այսօրվա իշխանությանը այդ մասով պետք է քննադատել նրա համար, որ այդ համակարգը դեռևս վերափոխված չէ, և շարունակում ենք այդ համակարգում ապրել և Հայաստանում ժողովրդավարությունը էմոցիոնալ մակարդակում է, որովհետև ինստիտուցիոնալ մակարդակում մենք ունենք Սերժ Սարգսյանի ստեղծած համակարգը։ Ես հույս ունեմ, որ 2020թ․-ին ստեղծվող Սահամանդրական բարեփոխումների հանձանաժողովը ամբողջությամբ վերանայելու է սուպերվարչապետական համակարգը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդումներին, ապա ըստ պարոն Մարուքյանի՝ եթե նման բան լիներ, խմբակցությունը հանդես կգար հայտարարությամբ։ Էդմոնդ Մարուքյանի խոսքով՝ մինչև հիմա ինչ խնդրի շուրջ մտահոգություն որ եղել է, ինքը ելույթ ունեցել է։ Արթուր Վանեցյանի՝ «Բաց հասարակություն հիմնադրամներ» կազմակերպության վերաբերյալ հայտարարությանը, ապա ըստ Էդմոն Մարուքյանի՝ եթե ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը մտահոգություն ունի, ապա պետք է որոշակի գործողություններ իրականացներ։

«Այդ հայտարարությունը ես գնահատում եմ քաղաքական, հնարավոր ինտրինգ պահելու և ապագայում խոսելու համար սպասելիք ձևավորելու նպատակով»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։