Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը ձեր իշխանության օրոք է եղել. Արայիկ Հարությունյանը՝ ՀՅԴ-ական երիտասարդներին. pastinfo.am

Բրյուսելում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին բողոքի ակցիայով են դիմավորել։ ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միության ներկայացուցիչները տեսանյութ են հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են երիտասարդ դաշնակցականները նախարար Հարությունյանին հրաժարականի պահանջ ներկայացնում ու քննադատում նրա վարած քաղաքականությունը։ Ուշագրավ երկխոսություն է ծավալվում երիտասարդների եւ նախարարի միջեւ։

Տեսանյութում երիտասարդները, դիմելով նախարարին, նշում են, որ, ներսի եւ դրսի Դաշնակցություն չկա, ինչին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանն արձագանքում է, թե բա ինչի՞ եք այսքան քիչ։ «Դեմ ենք Ձեր ապազգային հայտարարությանը»,-ասում են երիտասարդները, ինչին արձագանքելով նախարարը հետաքրքրվում է, թե ո՞րն է այն։ «Դաշնակցությունը հայտարարել է, վերադառնաք Երեւան՝ ծանոթացեք»,- խորհուրդ տվեցին երիտասարդները։

Այնուհետեւ նախարար Արայիկ Հարությունյանը հանդես է գալիս պատասխան մեղադրանքով. «Գիտեմ ձեր հայաստանցի գործընկերների ապազգային քաղաքականության մասին։ «Մարտի 1»-ը ձե՞ր իշխանության օրոք է եղել, եղե՛լ է, «Հոկտեմբերի 27»-ը եղել է ձեր իշխանության օրոք»։ Ապա Արայիկ Հարությունյանը նաեւ հայտարարում է՝ «ամենամեծ կոռուպցիան կրթական համակարգում եղել է ձեր նախարարի օրոք», իսկ երիտասարդներն արձագանքում են, թե փաստեր չունեք։ Ապա «Արայիկ, հեռացիր, Արայիկ, հեռացիր» բացականչությունների ներքո ԿԳՄՍ նախարարը նստում է մեքենան ու հեռանում՝ հայտարարելով, որ երիտասարդները ապատեղեկացված են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: