Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգում է անցկացվել

Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել նախապես հայտարարված նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգում, որի համար հայտ ներկայացրած 86 դիմորդներից մասնակցել է 82-ը:

Որակավորման ստուգումն անց է կացվել ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, նիդերլանդերեն (հոլանդերեն), պորտուգալերեն, չինարեն, վրացերեն, եբրայերեն, շվեդերեն, արաբերեն և պարսկերեն:

Որակավորման ստուգման համար դիմողներին տրվել են հայերենով և իրենց կողմից ընտրված օտար լեզվով տեքստեր՝ ընտրված հանձնաժողովի կողմից. տեքստերը նախապես հրապարակված չեն եղել: Ստուգման ընթացքում դիմողն իրավունք է ունեցել օգտվելու բառարաններից և համակարգչային տեխնիկայից՝ առանց համացանցին միանալու հնարավորության:

Ստուգումների արդյունքները գնահատվելու են 20 միավորի համակարգով, 17 և բարձր միավորի դեպքում աշխատանքը համարվելու է դրական:

Ստուգման արդյունքներն ամփոփելուց հետո որակավորման տեղեկանք ստացած մասնակիցների վերաբերյալ տեղեկությունները կհրապարակվեն ԱՆ պաշտոնական կայքէջում: 

 

 

   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն