Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արշակ Սադոյան
A A
Քաղաքականություն

«Ի՞նչ է նշանակում քաղաքական չեզոքություն, եթե գովում եմ «Իմ քայլին», դա  խախտո՞ւմ եմ, թե ոչ»․ Արշակ Սադոյան (տեսանյութ)

Հանրային խորհրդի բազմաթիվ խորհուրդներ Ներկա իշխանությունների կողմից անտեսվում են։ Հանրային խորհուրդը բազմաթիվ նամակներ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախարարություններին  և օրենսդիր մարմնին, սակայն որևէ արձագանք չեն ստացել, նշում է «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը։

«Իշխանափոխությունից հետո դիմեցինք Նիկոլ Փաշինյանին, Սփյուռքի նախարարությանը և լռություն։ Նիկոլ Փաշինյանին և Սփյուռքի հարցերով գործակատար Զարեհ Սինանյանին ասել եմ, որ 20-րդ դարում, երբ սահմանները բացվում են, հնարավոր չի զանգվածային հայրենադարձություն կազմակերպել։ Դուք չեք ծրագրում բացի զանգվածային հայրենադարձությունից այլ գործունեություն։ Կամ 10 մլն հայություն ունենք սփյուռքում, բնական է, հայկական դրամով հազիվ թե գործարքներ անեն, ինչն ա մեզ խանգարում Բելառուսի նման ունենանք մեր «հայկոյինը»՝ հայկական կռեպտոարժույթը։ Երբ առաջարկությունը ներկայացնում ենք, ոչ մի պատասխան։ Եվ դրանից հետո հայտարարություն․ «Հանրային խորհուրդը ի՞նչ է անում որ», ինչ ենք անում՝ առաջարկություններ ենք անում, չեք ընդունում»։

Արշակ Սադոյանը նաև չի կիսում պատգամավոր Արման Բաբաջանյանի այն կարծիքը, որ Վազգեն Մանուկյանը խախտել է քաղաքական չեզոքության սահմանները;

«Ի՞նչ է նշանակում քաղաքական չեզոքություն, եթե գովում եմ «Իմ քայլի «նախաձեռնությունը, դա  խախտո՞ւմ եմ թե ոչ, հիմա, եթե որևէ մեկը չի ձևակերպել, թե ինչ բան է քաղաքական չեզոքությունը և մարդուն պատժում են դրա համար, դա նշանակում է այս երկիրը ժողովրդավարական չէ։ Հիմա օրենք են հանում, որ քաղաքական չեզոքության համար կառավարությունը կարողանա հանրային խորհրդի անդամին հեռացնել։ Հիմա մի հատ հարց․ ես չեմ կարող ասել՝ իշխանավորները լավն են, թե  վատն են, դա կնշանակի որ ես դատապարտեցի հանրապետականին կամ գովեցի մյուսի՞ն»։