Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Բանկային համակարգը նկատելիորեն կայացած է․ Հայաստանի բանկերի միության նախագահի ուղերձը

Հայաստանի բանկերի միության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել՝ Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ:

 

Բանկային համակարգի հարգարժա՛ն աշխատողներ,

            Հարգելի՛ գործընկերներ

            Հայաստանի բանկերի միության խորհրդի և անձամբ իմ կողմից ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ:

            Այս նշանակալի տոնի առիթով ևս անհրաժեշտ եմ համարում հերթական անգամ ընդգծել Հայաստանի Հանրապետության բանկերի բոլոր աշխատակիցների գործունեության կարևորությունն ու փաստել, որ Ձեր առաքելությունն իրականացնում եք ամենայն պատասխանատվությամբ և հոգատարությամբ:

            Բանկային աշխատանքն ունի իր առանձնահատկություններն ու յուրահատկությունները և ուրախությամբ ենք արձանագրում, որ մեր համակարգի աշխատակիցները լավագույնս ընկալում և կիրառում են այդ ամենից բխող նորովի պահանջներն ու սկզբունքները, բանկային ասպարեզում ընթացող համաշխարհային զարգացումների տրամաբանությունն ու միտումները:

            Տոնական օրվա շրջանակներում մեկ անգամ ևս պետք է վստահաբար բարձրաձայնենք մեր երկրում նկատելիորեն կայացած և անընդհատ կատարելագործվող բանկային համակարգի առկայության մասին՝ այդ ամենի հիմքում դարձյալ գնահատանքի խոսքեր հղելով իրենց գործառույթները պատվով իրականացնող բանկային աշխատողներին:

Դարձյալ շնորհավորում եմ և ցանկանում, որ աշխատանքային հաջողություններն ու ձեռբերումները լինեն Ձեր առօրյայի անբաժան ուղեկիցները:

Մաղթում եմ ամենայն բարիք և բոլոր ծրագրերի, նպատակների ու նախաձեռնությունների իրականացնում:

 

            Հարգանքով՝

ՄՀԵՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ