Բացել լրահոսը Փակել լրահոսը
75328742_2546789475386107_3464015085570097152_n
A A
Քաղաքականություն

«Օտարերկրյա աղբյուրից որևէ կուսակցության անգամ 1 լումա վերցնելը համարժեք է պետական դավաճանության» (տեսանյութ)

«Ինձ համար պետական դավաճանությանը համարժեք է, եթե օտարերկրյա որևէ աղբյուրից որևէ կուսակցություն անգամ 1 լումա վերցնի»,- «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների շուրջ քննարկումների ժամանակ նման տեսակետ հայտնեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի փորձագետ Խաչիկ Հարությունյանը՝ անդրադառնալով քաղաքանության մեջ ապօրինի ֆինանսների մուտքին։

Մեկ բացառություն կա, երբ Խաչիկ Հարությունյանը դեմ չի լինի, եթե Հայաաստանում գործող կուսակցություններին կարող են ֆինանսապես օգնել օտարերկրյա կազմակերպությունները։ Խոսքը սփյուռքի մասին է։

«Մենք ունենք սփյուռք, բայց ինձ թվում է, որ այն մեզ համար չպետք է դառնա անեծք, այլ պետք է դառնա հնարավորություն։ Սրա հետ կապված՝ մենք պետք է կարողանանք գտնել այնպիսի ձևաչափ, որ սփյուռքը, եթե անգամ մասնակցի քաղաքական գործունեություն իրականացնող կառույցների ֆինանսավորմանը, այնպես մասնակցի, որպեսզի որևէ ռիսկ չլինի, որ սփյուռքին կարող են օգտագործել օտարերկրյա այլ կենտրոնները, գեոպոլիտիկ այլ կենտրոնները։ Մեր քաղաքական դաշտը պետք է անկախ լինի որևէ ֆինանսական ազդեցությունից որևէ գեոպոլիտիկ կենտրոնից։ Սա պետք է առաջնահերթություն լինի»,- նշեց Խաչիկ Հարությունյանը։

Իսկ եթե օտարերկրյա ֆինանսավորումը կուսակցություններում դադարեցվի, հնարավո՞ր է դրանք փակման եզրին հայտնվեն, Խաչիկ Հարությունյանը այս հարցում ռիսկեր տեսնում է։

«Բայց դա կարող է լինել այն կուսակցությունների համար, որոնք ուղղակի թղթի վրա գոյություն ունեն։ Եթե նրանք ապրող օրգանիզմ են որպես կուսակցություն, ապա նրանց համար այդ կարգավորումը որևէ խոչնդոտ չի հարուցի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։